ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Օսմանյան կայսրությունում ջարդերի ենթարկված հայ, հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը ժամանակակից Թուրքիայի կողմից պարտադիր է և ոչ մի նախապայման չի կարող ունենալ

Օսմանյան կայսրությունում ջարդերի ենթարկված հայ, հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը ժամանակակից Թուրքիայի կողմից պարտադիր է և ոչ մի նախապայման չի կարող ունենալ
07.08.2024 | 21:03

Այսօր՝ օգոստոսի 7-ին, երկրագնդի ամեն մի անկյունում աշխարհասփյուռ ասորիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում ի հիշատակ իրենց ցեղասպանված նահատակների, ովքեր զոհ գնացին ինչպես համիդյան կոտորածներին, այնպես էլ երիտթուրքերի ծրագրած ցեղասպան քաղաքականությանն ու այնուհետ 1933 թվ. Իրաքի Սեմելի ջարդերին:

Գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առջև՝ փաստում ենք, որ ջարդարարները չկարողացան բնաջնջել մի ժողովրդի, ում ազգային անհատականության և քրիստոնեական դավանանքին հավատարիմ մնալու ձգտումը դարեր շարունակ չէր հաջողվել խորտակել ու վերացնել:

Մենք դեռ կիսատ գործ ունենք ավարտին հասցնելու. անվարան հետևողականությամբ հետամուտ լինել մարդկության պատմության ամենադաժան ցեղասպանություններից մեկի դատապարտմանը, ճանաչմանը և հետևանքների վերացմանը:

Օսմանյան կայսրությունում ջարդերի ենթարկված հայ, հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը ժամանակակից Թուրքիայի կողմից պարտադիր է և ոչ մի նախապայման չի կարող ունենալ:

Ամբողջ գիտակցական կյանքս ակադեմիական և քաղաքական հարթակներում բարձրաձայնել եմ այս հիմնահարցը և մինչև վերջին շունչս հայրենատեր ու պահանջատեր եմ լինելու:

Հավերժ փառք մեր բոլոր ժամանակների նահատակներին:

Անահիտ ԽՈՍՐՈԵՎԱ

Դիտվել է՝ 6997

Մեկնաբանություններ